Գաղտնիության Քաղաքականություն

Սույն կայքը («Կայք») պատկանում է «Սմարտիկ» ՍՊԸ-ին և գործում է նրա վերահսկողության ներքո

  • Գլխավոր
  • Գաղտնիության Քաղաքականություն

Ընդհանուր տեղեկատվություն

Սույն կայքը («Կայք») պատկանում է «Սմարտիկ» ՍՊԸ-ին և գործում է նրա վերահսկողության ներքո: Կայքում օգտագործված «մենք», «մեզ» և «մեր» դերանունները վերաբերում են հենց «Սմարտիկ» ՍՊԸ-ին:

Այցելելով մեր Կայք՝ Դուք ավտոմատ ձևով հարաբերություններ եք հաստատում մեզ հետ և համաձայնում եք ստորև ներկայացվող պայմաններին ու դրույթներին: Դրանք վերաբերում են Կայքի բոլոր այցելուներին, ներառյալ օգտատերերին, հետաքրքրվող անձանց, գնորդներին և հաճախորդներին:
Խնդրում ենք մանրամասն ծանոթանալ սույն պայմաններին և դրույթներին նախքան Կայքն օգտագործելը կամ դրանով որևէ գործողություն կատարելը: Կայք մուտք գործելով կամ օգտվելով դրանից՝ Դուք միանշանակ հաստատում եք Ձեր համաձայնությունը սույն պայմաններին:

Մտավոր սեփականության իրավունքները

Դուք ընդունում եք և համաձայնում, որ Կայքում առկա բոլոր նյութերը (բացառությամբ օգտատերերի մեկնաբանությունների) — տեքստեր, ծրագրեր, գրաֆիկական կամ ոչ գրաֆիկական պատկերներ, ձայնագրություններ, երաժշտություն, տեսահոլովակներ, ինտերակտիվ գործիքներ և դրանց նման այլ բովանդակություն (այսուհետ՝ «Նյութեր»), ինչպես նաև առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոտիպերը (այսուհետ՝ «Նշաններ») պատկանում են Կայքի սեփականատիրոջը կամ օգտագործվում են նրա թույլտվությամբ: Դրանք պաշտպանված են մտավոր սեփականության իրավունքներով, այդ թվում հեղինակային իրավունքներով, միջազգային պայմանագրերով և ներքին օրենսդրությամբ:

Կայքում առկա Նյութերը տրամադրվում են բացառապես Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող պատճենահանվել, վերստեղծվել, տարածվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, լիցենզավորվել կամ այլ կերպ կիրառվել որևէ այլ նպատակի համար առանց Նյութերի իրական սեփականատիրոջ և/կամ իրավատիրոջ նախնական գրավոր համաձայնության:

Վեճերի լուծման կարգը

Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պատասխանող կողմի գտնվելու վայրի դտարաններում։

Կայքի գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է, թե ինչպես ենք մենք հավաքագրում, օգտագործում և հասանելի դարձնում Ձեր անձնական տվյալները Կայքում գտնվելու կամ գնումներ կատարելու ընթացքում:

Մեր Կայք մուտք գործելով՝ Դուք համաձայնում եք, որ Ձեր անձնական կամ այլ տվյալները կարող են հավաքագրվել և օգտագործվել ստորև նշված պայմաններով և նպատակներով: Այդ տվյալներն այլևս հասանելի են դառնում մեզ կամավոր կերպով, ինչպես նաև Կայքից օգտվելու արդյունքում ավտոմատ ձևով:

Հավաքագրված անձնական տվյալներ

Մեր հիմնական առաջնահերթություններից մեկն է մեր հաճախորդների տվյալների պաշտպանությունն ու գաղտնիության պահպանումը: Հավաքագրված անձնական տվյալները օգտագործվում են ծառայությունների որակը բարելավելու համար և կարող են փոխանցվել երրորդ անձանց միայն ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված դեպքերում:

Կայք այցելելիս մենք ավտոմատ ստանում և հավաքագրում ենք տվյալներ այն սարքի մասին, որով Դուք մուտք եք գործում Կայք, ներառյալ, բայց չսահմանափակվելով, Ձեր բրաուզերի տվյալները, IP-հասցեն, ժամանակի նշումները, ինչպես նաև cookie-ների վերաբերյալ տեղեկատվությունը:

Բացի այդ, Կայք մուտք գործելու պարագայում մենք կարող ենք հավաքագրել նաև տվյալներ նախապես այցելած կայքերի, դիտած ապրանքների և Ձեր վեբ բրաուզերին առնչվող այլ աղբյուրների վերաբերյալ: Այս ավտոմատ եղանակով ստացվող տեղեկատվությունը հաճախ անվանում ենք «Սարքավորման ինֆորմացիա»:

Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր անձնական տվյալները

Մենք օգտագործում ենք սարքավորման վերաբերյալ տեղեկատվությունը (մասնավորապես IP հասցեն)՝ խուսափելու համար պոտենցիալ ռիսկից և խարդախությունից, ինչպես նաև կայքի բարելավման համար (օրինակ, հաճախորդների կայքից օգտվելու և դիտելու մասին հաշվարկներ կատարելու համար կամ մեր գովազդային գործակալությունների ու գովազդային գործակալների աշխատանքը գնահատելու համար):

Մասնավորապես, սարքավորման վերաբերյալ տեղեկատվությունը տեղեկատվությունը և Ձեր այլ անձնական տվյալները մենք օգտագործում ենք՝

Ձեզ հետ կապվելու համար,
Պոտենցիալ ռիսկից և խարդախությունից խուսափելու համար,
Կախված Ձեր տրամադրած տեղեկատվությունից, Ձեզ գովազդներ և պատվիրված ապրանքի հետ առնչվող նյութեր և ծառայություններ ներկայացնելու համար:

Փոփոխություններ

Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք վերանայել Գաղտնիության քաղաքականության դրույթները՝ դրանք համապատասխանեցնելու մեր գործունեության փոփոխություններին կամ իրավական պահանջներին:

Տեղեկատվության ճշգրտություն, ամբողջականություն և ժամկետայնություն

Մենք պատասխանատվություն չենք կրում Կայքում հրապարակված տեղեկատվության ամբողջականության, ճշգրտության կամ արդիականության համար: Կայքում ներկայացված բոլոր նյութերը հիմնականում տեղեկատվական բնույթ ունեն և չեն կարող դիտվել որպես ավելի ճշգրիտ և վերջնական տվյալ: Կայքում տեղակայված ինֆորմացիայի վրա հիմնվելը համարվում է Ձեր սեփական պատասխանատվությունը:

Մենք իրավունք ունենք ցանկացած պահի փոխելու Կայքում տեղադրված տեղեկությունները, բայց չենք պարտավորվում անմիջապես թարմացնել այդ փոփոխությունները:

Դուք համաձայնում եք, որ սույն փոփոխություններին հետևելը գտնվում է Ձեր պարտականությունների շրջանակում:

Ապրանքներ և Ծառայություններ

Մենք փորձել ենք ապրանքի իրական գույնին մաքսիմալ մոտ նկարներով ներկայացնել ապրանքը կայքում: Մենք չենք կարող ապահովել Ձեր համակարգչային էկրանի գունային ճշգրիտ ցուցադրությունը:

Մենք իրավասու ենք սահմանափակելու մեր կողմից արտադրվող ցանկացած ապրանքի քանակ: Կայքում ներառված բոլոր ապրանքների նկարագրությունները կարող են ցանկացած ժամանակ փոփոխվել՝ առանց որևէ նախնական զգուշացման կամ ծանուցման: Մենք չենք երաշխավորում ու հավաստիացնում, որ կայքում ներառված յուրաքանչյուր ապրանք, մատուցված ծառայություն կամ տեղեկատվություն կհամապատսխանի Ձեր պահանջմունքներին, կամ կայքում ծագած յուրաքանչյուր խնդիր կլուծվի ի օգուտ Ձեզ:

Օնլայն գործիքներ

Մենք տրամադրում ենք Ձեզ օնլայն գործիքներ՝ կայքի օգտագործմամ շրջանակներում:

Դուք ընդունում և համաձայնում եք, որ մենք տրամադրում ենք այդ գործիքները առանց որևիցե երաշխավորման, հավաստիացումների կամ ցանկացած տեսակի պայմանների: Այդ գործիքներից օգտվելու հետևանքով առաջացած խնդիրների համար մենք պատասխանատու չենք:

Լրացուցիչ գործիքներից օգտվելը ամբողջությամբ Ձեր հայեցողությունն ու պատասխանատվությունն է, և Դուք պետք է հավաստիանաք, որ տեղյակ եք հավելյալ գործիքները տրամադրող երրորդ անձի պայմաններին:

Մեկնաբանություններ, կարծիքներ և առաջարկներ

Եթե Դուք՝ մեր ցանկությամբ, կամ ինքնակամ՝ ուղարկում եք որևէ հստակ նյութ, կրեատիվ մտքեր, առաջարկներ, նախագծեր կամ այլ նյութեր թե՛ նամակով, և թե՛ օնլայն, Դուք համաձայնություն եք տալիս այդ նյութի ցանկացած պահին հրապարակվելուն՝ առանց խստացումների, խմբագրման, կրկնօրինակման, հրատարակության, թարգմանելու: Նյութը հրապարակելիս մենք չենք պարտավորվում պահել դրա գաղտնիությունը կամ վճարել փոխհատուցում դրա համար:

Մենք իրավասու ենք, սակայն ոչ պարտավորված, ջնջելու յուրաքանչյուր մեկնաբանություն, որն, ըստ մեզ, կարող է դիտվել անօրինական, վիրավորական, սպառնալից, զրպարտող, սադրող, անբարո նյութ, որը խախտում է այլ անձի/անձանց իրավունքները:

Դուք չեք կարող եք օգտագործել կեղծ էլ. հասցե, ներկայանալ որպես այլ անձնավորություն, այլ կերպ ասած մոլորություն ստեղծել Ձեր անձի վերաբերյալ մեզ կամ որևէ այլ, երրորդ անձի մոտ: Դուք պատասխանատու եք Ձեր կողմից գրված մեկնաբանության և դրա ճշգրտության համար: Մենք պատասխանատու չենք և պատասխանատվություն չենք կրում Ձեր կամ երրորդ անձի կողմից գրված մեկնաբանության համար:

Սխալներ, անճշտություններ և բացթողումներ

Կայքում տեղադրված տվյալները կարող են ժամանակ առ ժամանակ պարունակել տպագրական սխալներ, անճշտություններ կամ բացթողումներ, որոնք կարող են առնչվել նաև ապրանքների նկարագրություններին կամ առաջարկներին: Մենք իրավունք ունենք ցանկացած պահի, առանց նախնական ծանուցման, շտկելու այդ սխալները, անճշտություններն ու բացթողումները:

Մենք պարտավորված չենք ամեն անգամ լրացուցիչ պարզաբանել կամ թարմացնել Կայքում առկա տվյալները, ներառյալ գների մասին տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Երաշխավորումներից, սահմանափակումներից և պատասխանատվությունից հրաժարում

Մենք չենք երաշխավորում, որ Կայքից օգտվելը կլինի անխափան, անժամկետ և առանց ընդհատումների:

Մենք չենք երաշխավորում, որ Կայքում Ձեր կողմից ստացվող արդյունքները կլինեն ճշգրիտ և անվտանգ:

Դուք նաև ընդունում եք, որ մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ կասեցնել մեր ծառայությունների մատուցումը անորոշ ժամանակով, առանց նախապես ծանուցելու:

x

Անվճար խորհրդատվություն

Եթե ցանկանում եք ստեղծել խելացի միջավայր կապվեք մեզ հետ

    hy