Մեր մասին
Smartic-ը մասնագիտացած է խելացի տների և շինությունների ավտոմատացման ոլորտում՝ առաջարկելով ամենաառաջադեմ տեխնոլոգիաները, որոնք կփոխեն Ձեր կյանքի և աշխատանքի որակը
- Գլխավոր
- Մեր մասին
Մենք Թվայնացնում, Կառուցում, և Կառավարում ենք այն ամենը, ինչը դարձնում է կենցաղը խելացի ու հարմարավետ։
Smartic-ը մշակել է ժամանակակից անլար լուծումներ՝ Ձեր տան, գրասենյակի կամ այլ տարածքի կառավարման բոլոր գործառույթները մեկ միասնական համակարգում համատեղելու համար։ Մեր առաքելությունն է՝ ստեղծել խելացի լուծումներ, որոնք կհեշտացնեն Ձեր առօրյան, կապահովեն հարմարավետություն, կօգնեն խնայել և ներդաշնակ կդարձնեն տեխնոլոգիաները ձեր կյանքի հետ
Smartic-ի մասին
Smartic-ը հիմնադրվել է 2024 թվականին՝ ունենալով ավելի քան 4 տարվա խորացված փորձ տարածքների ավտոմատացման և հարակից ոլորտներում։ Մեր փորձառությունը ձեռք ենք բերել միջազգային գործընկերների հետ համագործակցությունների և համաշխարհային ցուցահանդեսներին մասնակցության միջոցով։ Հիմա մենք ներկայացնում ենք նորարարական լուծումներ Հայաստանում, Վրաստանում և Ուզբեկստանում՝ օգնելու խելացի մարդկանց ստեղծել իրենց համար խելացի և հարմարավետ միջավայրեր։
Smartic-ի առաքելությունը
Տրանսֆորմացնել տները, գրասենյակները , հյուրանոցները խելացի, արդյունավետ և ապահով տարածքների՝ ինտեգրելով ժամանակակից տեխնոլոգիաներ։ Մենք ձգտում ենք հեշտացնել յուրաքանչյուրի առօրյան, խնայել էներգիա, ստեղծել տպավորիչ և նորարարական միջավայր։
Ինչո՞ւ ընտրել Smartic-ը
Մենք առաջարկում ենք անլար և ամբողջովին ինտեգրված համակարգեր, որոնք հեշտությամբ կառավարվում են և հարմարեցված են ձեր պահանջներին։ Մեր փորձառու թիմը տրամադրում է անհատական լուծումներ և շարունակական աջակցություն։
Մեր Թիմը, Փորձը և Նվաճումները
Մեր Թիմը
Smartic-ը ունի չորս համահիմնադիրներ, ովքեր ունեն խորացված փորձառություն տարբեր ոլորտներում՝ սարքավորումների, ծրագրային ապահովման, հաճախորդների սպասարկման և բիզնեսի կայացման մեջ։ Այս համատեղ գիտելիքներն ու հմտությունները նպաստում են միջազգային ստանդարտներին համապատասխան ուժեղ ընկերության ստեղծմանը։ Այս գաղափարի շուրջ ձևավորվել է նաև մեր թիմը, որի հիմնական առաքելությունն է հարմարավետ և նորարարական միջավայրեր ստեղծելը։
Մեր Փորձը
Մեր փորձառությունը ձևավորվել է 4 տարվա խորացված գործունեության շնորհիվ՝ համագործակցելով միջազգային գործընկերների հետ և մասնակցելով համաշխարհային ցուցահանդեսների։ Սա մեզ հնարավորություն է տալիս առաջարկել լավագույն լուծումները ձեր տան և գրասենյակի համար։
Մեր Ձեռքբերումները
Մենք արդեն հասցրել ենք ավարտել տասնյակ հաջողված նախագծեր Հայաստանում, Վրաստանում և Ուզբեկստանում։ Մեր ձեռքբերումները ներառում են առաջադեմ տեխնոլոգիաների ներդրումը,ամբողջական անլար համակարգի ստացումը և իհարկե գոհ հաճախորդների աճող քանակը։
Մեր Պրոցեսը
Մենք ստեղծել ենք պարզ և արդյունավետ գործընթաց համագործակցության համար։ Սկսում ենք խորհրդատվությունից, գնահատում ձեր պահանջները, ստեղծում անհատական գնառաջարկ, իսկ հաստատումից հետո՝ նախագծում, տեղադրում և Ձեզ սովորեցնում ենք ինչպես է աշխատում Ձեր նոր խելացի միջավայրը։
Մեր Գործընկերները
Մեր հաճախորդները՝ մեր մասին
