Խելացի տունը ժամանակի ընթացքում կատարելագործվում է և առավել լայն տարածում գտնում, այն թույլ է տալիս վերահսկել և կառավարել տան տարբեր համակարգերը՝ լուսավորությունից մինչև ջեռուցում, անվտանգության համակարգեր և այլն։ Այս հոդվածում կքննարկենք խելացի տան ներդրման արժեքը Հայաստանում՝ հաշվի առնելով ինչպես առանձին սարքերի արժեքները, այնպես էլ պրոֆեսիոնալ ծառայություններից օգտվելու հնարավորությունները։
Գնի ձևավորման գործոնները
Խելացի տան արժեքի ձևավորման հիմնական գործոններն են՝
- Տան քառակուսի մետրը, տեսակը և սենյակների քանակը:Մեծամասշտաբ բնակարաններում և առանձնատներում անհրաժեշտ է տեղադրել ավելի շատ սարքեր։
- Տեխնոլոգիական լուծումների բարդությունը: Բարդ ու առաջադեմ համակարգերը պահանջում են ավելի բարձր ներդրումներ։
- Ինստալացիայի տեսակը՝ ինքնուրույն (DIY) կամ պրոֆեսիոնալ։
- Օգտագործվող սարքերի բրենդը և որակը:Պրեմիում դասի բրենդները հաճախ ունեն բարձր արժեքներ։
- Հաճախորդների նախասիրությունները։
DIY (Ինքնուրույն) համակարգերի արժեքը
Խելացի տան ինքնուրույն ինտեգրումը կարող է լինել ավելի մատչելի, սակայն պահանջում է տեխնիկական գիտելիքներ և չի ապահովում կայունություն։
Այս համակարգերի արժեքը կարող է տատանվել՝
- Ստանդարտ ավտոմատացում (լուսավորություն, ջեռուցում, անվտանգության համակարգեր): 200,000 – 1,500,000 ՀՀ դրամ։
- Առանձին սարքեր (խելացի վարդակներ, սենսորներ): 30,000 – 150,000 ՀՀ դրամ։
Ընդհանուր առմամբ, DIY համակարգերի ներդրման արժեքը կարող է կազմել մոտ 200,000-ից մինչև 1,500,000 ՀՀ դրամ։
DIY խելացի սարքերի ամենահայտնի և հուսալի բրենդներն են Tuya, Sonoff և Shelly, իսկ Հայաստանում այդ սարքավորումները հնարավոր է ձեռք բերել Zigzag, Vega և Eldorado խանութներից։

Պրոֆեսիոնալ համակարգերի արժեքը
Պրոֆեսիոնալ ծառայությունները ապահովում են բարձր որակ, հարմարավետություն և կայունություն, սակայն ունեն ավելի բարձր արժեք։ Նման համակարգերի արժեքը կարող է տատանվել՝
- Լարային խելացի տան համակարգի արժեքը՝ 5 մլն – 30 մլն դրամ։
- Անլար խելացի տան համակարգի արժեքը՝ 3 մլն – 25 մլն դրամ։
- Հայաստանում անլար տեխնոլոգիաներով պրոֆեսիոնալ խելացի տուն առաջարկող առաջին ընկերությունը Smartic-ն է։
Խելացի տները Հայաստանում
Հայաստանում խելացի տների տեխնոլոգիաները դեռևս զարգացող փուլում են։ Չնայած քիչ թվով ընկերություններ առաջարկում են պրոֆեսիոնալ ծառայություններ, շուկան դեռևս սահմանափակ է։ Սակայն, տեխնոլոգիական առաջընթացի և ինտերնետի հասանելիության աճի հետ մեկտեղ, ակնկալվում է, որ խելացի տների պահանջարկը կաճի և ապագայում բոլոր տներին սպասվում է ավտոմատացում։

Եզրակացություն
Խելացի տան ներդրումը Հայաստանում կարող է լինել ինչպես մատչելի և ոչ պրոֆեսիոնալ, այնպես էլ բարձրարժեք և կայուն՝ կախված ընտրված համակարգից և ծառայություններից։ DIY տարբերակները հարմար են տեխնիկական գիտելիքներ ունեցող անձանց համար, մինչդեռ պրոֆեսիոնալ ծառայությունները ապահովում են բարձր որակ և հարմարավետություն։ Անկախ ընտրությունից, խելացի տունը կարող է բարելավել կյանքի որակը և ապահովել էներգիայի արդյունավետ օգտագործում։