Ժամանակակից տունն այսօր չի սահմանափակվում միայն խելացի ինտերիերով։ Մեր օրերում, խելացի տան առաջնային պահանջներից մեկը դարձել է բարձր մակարդակի անվտանգությունը։Եթե տարիներ առաջ անվտանգության համակարգերի տեղադրումը կենսական նշանակություն չուներ,ապա այսօր այն դարձել է անհրաժեշտություն բոլորի համար։Այս հոդվածում կպարզենք՝ որ հիմնական սարքավորումներն են մտնում խելացի անվտանգության համակարգի մեջ։
Դրսի և ներսի տեսախցիկներ
Տեսախցիկները բոլոր ժամանակների առաջնային անհրաժեշտության սարքավորումներ են,սակայն ժամանակի ընթացքում դրանք ոչ միայն կատարում են իրենց հիմնական գործառույթները, այլ նաև ունեն նոր և առաջադեմ գործառույթներ,որոնք դարձնում են առօրյան առավել հարմարավետ ու անվտանգ։ Դրսի տեսախցիկները վերահսկում են տան բոլոր մուտքերը, բակը, ավտոտնակն ու մյուս բաց տարածքները և տեղեկացնում են ցանկացած կասկածելի շարժի դեպքում։ Իսկ ներսի տեսախցիկները՝ հատկապես մուտքի մոտ, նախասրահներում կամ ընդհանուր սրահներում, ապահովում են լրացուցիչ վերահսկողություն՝ նույնիսկ երբ տանը ոչ ոք չկա։ Ներսի տեսախցիկները նաև ապահովում են տեսաձայնային կապ տան անդամների համար,երբ որևէ մեկը տանը չէ, կամ երեխաները տանը մենակ են։

Անլար ծխի սենսոր
Ծխի հայտնաբերման սենսորները ներկառուցվող են և հիմնականում տեղադրվում են առաստաղին՝ խոհանոցում, նախասրահներում,սանհանգույցի մոտ։ Դրանք արձագանքում են ծխի առկայությանը կամ օդում եղած որոշակի մասնիկների բարձր կոնցենտրացիային և անմիջապես կասեցնում՝ ուղարկելով ազդանշան ձեր սմարթֆոնին։ Սա հատկապես կարող է կանխել լուրջ վտանգները գիշերը, երբ մարդիկ քնած են։
Մարդու առկայության սենսոր
Այս սենսորները նախատեսված են հստակ մարդկային շարժ հայտնաբերելու համար,այլ շարժումներ սարքերը չեն գրանցում և ավելորդ անհանգստություն չեն պատճառում։ Շարժման սենսորը տեղադրվում է առաստաղին՝ լինելով աննկատ, բայց միաժամանակ շատ արդյունավետ։ Սենսորները էներգախնայող են. եթե սենյակում մարդ չկա, լույսերն ու օդափոխիչները կարող են ավտոմատ անջատվել։
Գազի արտահոսքի սենսոր
Գազի արտահոսքը լուրջ վտանգների կարող է հանգեցնել։ Առաստաղին ներկառուցվող սենսորները հատուկ մշակված են մեթանի, ածխածնի երկօքսիդի կամ այլ գազերի արտահոսքը ժամանակին հայտնաբերելու և միանգամից կանխելու համար։Այս սենսորները միաժամանակ տագնապային ազդանշան են արձակում՝ խուսափելով պայթյունի կամ թունավորման վտանգից։ Համակարգերը նաև ծանուցում են ուղարկում ձեր սմարթֆոնին, ինչը կարևոր է, եթե տանը չեք։
Օդի որակի վերահսկման սարք
Մարդու առողջության համար օդի որակը այնքան կարևոր է, որքան սնունդը։ Օդի որակի վերահսկման սարքը անընդհատ օդափոխում է սենյակը և ավտոմատ կարգավորում օդափոխիչները։ Օդի որակի մոնիտորինգը հատկապես կարևոր է երեխաների, տարեցների և ալերգիա ունեցող անձանց համար՝ կանխելով հետագա առողջական խնդիրները։
Ջրի արտահոսքի սենսոր
Ջրի արտահոսքը կարող է առաջացնել ֆինանսական մեծ վնասներ՝ փչացնել գույքը, հատակները կամ էլեկտրական ցանցերը,վնասներ հասցնել հարևաններին։ Այդ իսկ պատճառով խելացի տներում հաճախ տեղադրվում են ջրի արտահոսքի սենսորներ՝ լվացքի մեքենայի տակ, լոգարանում կամ խոհանոցում։
