Խելացի տունը վաղուց արդեն պարզապես տեխնոլոգիական նորամուծություն չէ։ Այն դարձել է ժամանակակից կյանքի լավագույն լուծումներից մեկը՝ առաջարկելով հարմարավետ և  անվտանգ միջավայր։Այս հոդվածում կծանոթանաք ամենատարածված խելացի սցենարներին, որոնք կարող եք կիրառել ձեր տանը՝ առօրյան ավելի հարմարավետ դարձնելու համար։

Ի՞նչ է խելացի սցենարը

Խելացի սցենարը  նախապես սահմանված և պլանավորված գործողությունների շարք է, որը սկսում է ավտոմատ կերպով իրականացվել, երբ դուք մուտք եք գործում ձեր տուն։

Խելացի սցենարների առավելությունները
  • Ժամանակի խնայողություն
  • Հարմարավետություն և անհատականացված լուծումներ
  • Ավտոմատ արձագանք՝ ըստ նախասիրությունների
Ամենատարածված խելացի սցենարները
Բարի լույս / Morning Routine

Այս սցենարը նախատեսված է ձեր առավոտը հնարավորինս հարմարավետ դարձնելու համար։

Գործողություններ՝

  • Վարագույրների կամ ժալյուզների ավտոմատ բացում։
  • Ներքին ջերմաստիճանի կարգավորում՝ ըստ նախընտրած ռեժիմի։
  • Լուսավորության կարգավորում։
  • Սրճեփի կամ ջեռոցի նախապես միացում։
  • Երաժշտության կամ լուրերի միացում։

 

 
Տանից դուրս գալու սցենար / Leaving Home

Երբ պատրաստվում եք դուրս գալ տնից, համակարգը գործի է դնում անվտանգության և էներգախնայողության լուրջ մեխանիզմ։

Գործողություններ՝

  • Բոլոր լույսերի և չօգտագործվող սարքերի անջատում։
  • էներգախնայող ռեժիմի միացում։
  • Դռների, պատուհանների  ավտոմատ կողպում։
  • Անվտանգության համակարգի ակտիվացում։
  • Շարժման սենսորների ակտիվացում՝ անօրինական մուտքը հայտնաբերելու համար։
Տուն վերադառնալու սցենար / Coming Home

Այս սցենարը խելացի կերպով կազմակերպում է ձեր վերադարձը ՝ հաշվի առնելով ձեր նախասիրությունները։

Գործողություններ՝

  • Լույսերի ավտոմատ միացում։
  • Տաքացման/հովացման համակարգի միացում։
  • Վարագույրների բացում։
  • Ձայնային համակարգի ակտիվացում։
Բարի գիշեր / Good Night

Նախատեսված է քնելու ռեժիմի  համար։

Գործողություններ՝

  • Բոլոր ընդհանուր լույսերի անջատում։
  • Ննջասենյակում մեղմ լույսերի միացում։
  • Վարագույրների փակում։
  • Սենյակային ջերմաստիճանի կարգավորում հանգիստ քնի համար։
  • Անվտանգության համակարգի ակտիվացում՝ դռների կողպում, տեսախցիկների միացում։
 
Ժամանցի սցենար / Entertainment Mode

Անհատականացված մթնոլորտ՝ ֆիլմ դիտելու, ընթերցանության կամ երաժշտություն լսելու համար։

Գործողություններ՝

  • Լուսային և գունային հետաքրքիր լուծումներ։
  • Հեռուսացույցի կամ այլ ժամանցային տեխնիկայի միացում։
  • Ձայնային համակարգի կարգավորում՝ ըստ ֆիլմի կամ երաժշտության։
  • Ավտոմատ վարագույրների փակում։
Անհատականացված սցենարներ՝ ըստ ձեր կենսակերպի

Խելացի համակարգերը հնարավոր է հարմարեցնել յուրաքանչյուր ընտանիքի և օգտատիրոջ անհատական կարիքներին։

Օրինակներ՝

  • Մանկական խելացի սցենարներ։
  • Մարզման սցենար՝ լավ օդափոխությամբ և համապատասխան լույսավորությամբ։
  • Սցենարներ հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Եզրակացություն

Խելացի սցենարները ստեղծում են մի միջավայր, որտեղ տեխնոլոգիան ծառայում է ձեզ։ Ձեր տունը դառնում է ավելի խելացի, հարմարավետ և անվտանգ։

Ընտրեք ձեր կենսակերպին համապատասխան սցենարները։