Հյուրանոց Թբլիսիում, 500քմ
Հաճախորդ
Գ. Կապանաձե
Երկիր
Վրաստան
Քաղաք
Թբիլիսի
Բյուջե
31,000,000 ՀՀ դրամ
Տարի
2024
Մակերես
500 քմ
Տեսակ
Հյուրանոց
Ավտոմատացում
Ամբողջական

Պրոյեկտի մասին
Smartic-ի մասնագետները իրականացրել են 500 քմ մակերեսով հյուրանոցի խելացի ավտոմատացում Թբիլիսիիում՝ հյուրերի համար ապահովելով առավելագույն անվտանգություն, հարմարավետություն և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լուծումներ։
Հյուրանոցն ամբողջովին համալրվել է խելացի տեխնոլոգիաներով, որը թույլ է տալիս այցելուներին և անձնակազմին կառավարել հիմնական գործառույթները հավելվածի, ձայնային հրահանգների կամ մինի վահանակների միջոցով։
Հաճախորդի Հիմնական Պահանջները
Հյուրանոցի սեփականատերը ցանկանում էր, որ իրենց այցելուները ունենային լիարժեք հանգիստ ,հարմարավետություն և ապահով միջավայր։Նրանց նպատակն էր ստեղծել ժամանակակից լուծումներով,խելացի և անվտանգ միջավայր, որտեղ յուրաքանչյուր սարքավորում կաշխատի ինքնուրույն՝ առանց ավելորդ ջանքերի և կդարձնի այցելուների հանգիստը յուրահատուկ։

Մեր Մոտեցումը և Լուծումները
Հյուրանոցի բոլոր սենյակները համալրվել են խելացի դռան փականներով, որոնք բացվում են մատնահետքով, հավելվածով, սմարթֆոնով և մի շարք այլ լուծումներով։ Դռան խելացի փականը հնարավորություն է տալիս այցելուներին անվտանգ մուտք գործել իրենց սենյակներ և զերծ մնալ խոչընդոտներից։Համակարգն ապահովում է առցանց հսկողություն, ինչը թույլ է տալիս հյուրանոցի անձնակազմին կառավարել մուտքերն ու ելքերը՝անվտանգության նկատառումներից ելնելով։
Խելացի Վարագույրներ և Լուսավորություն
Հյուրանոցի բոլոր համարներում տեղադրվել են խելացի վարագույրներ, որոնց կառավարման համար կան մի շարք լուծումներ։
Գոյություն ունեն հատուկ սցենարներ, ինչպիսիք են՝
- «Առավոտյան ռեժիմ» – վարագույրները աստիճանաբար բացվում են՝ հեշտացնելով ձեր կյանքը
- «Գիշերային ռեժիմ» – վարագույրները փակվում են, իսկ լույսերը՝ մարում,դառնում ավելի մեղմ կամ ձեր տրամադրությանը համապատասխան
- «Սենյակից դուրս ռեժիմ» – լույսերը և մնացած էլեկտրական սարքերը անջատվում են, երբ այցելուները դուրս են գալիս սենյակից
Այս համակարգը կրճատում է ավելորդ ծախսերը և ապահովում բարձր մակարդակի անվտանգություն։
Ջրի և Գազի Արտահոսքի սենսորներ
Հյուրանոցի և այցելուների անվտանգության ապահովման համար տեղադրվել են արտահոսքի սենսորներ։ Սա կանխարգելում է հնարավոր վթարները, խնայում է ջուր, գազ և զերծ պահում հնարավոր աղետներից։
Օդի Որակի Վերահսկման սենսորներ
Հյուրանոցը համալրվել է օդի որակի վերահսկման սենսորներով, որոնք վերահսկում են օդի խոնավությունը և մաքրությունը։Համակարգը ավտոմատ կարգավորում է օդափոխությունը, ինչը այցելուների համար ստեղծում է ավելի առողջ և համապատասխան միջավայր։
Բարձր Անվտանգության Համակարգ
Հյուրանոցը համալրվել է խելացի անվտանգության համակարգով, որը ներառում է․
- Տեսախցիկներ
- Մարդկանց տեղաշարժի սենսորներ
- Անմիջական զգուշացումներ սմարթֆոններին և համակարգիչներին։
Արդյունքը
Հյուրանոցը դարձավ ավելի խելացի, հարմարավետ և անվտանգ՝ իր բոլոր համակարգերի լիարժեք ավտոմատացման շնորհիվ։
500-ից ավել գոհ այլցելուներ,ովքեր փաստում են ,որ իրենց հանգիստը այս հյուրանոցում անցել է անհամեմատ ավելի հետաքրքիր և ապահով։
Այս նախագիծը վառ ապացույցն է այն բանի, թե ինչպես կարող են խելացի տեխնոլոգիաները բարելավել հյուրանոցային սպասարկման որակը և գոհացնել բազում այցելուների։
Հաճախորդի Կարծիքը
Smartic-ի թիմը իրականացրեց մեր հյուրանոցի ամբողջական խելացի ավտոմատացումը, ինչը փոխեց մեր սպասարկման որակը, և տպավորեց մեր հաճախորդներին։ Այժմ մեր այցելուները իրենց սենյակներում ունեն առավելագույն հարմարավետություն, իսկ հյուրանոցի անձնակազմը առավել արդյունավետ է կառավարում բոլոր գործընթացները։