Երկհարկանի Առանձնատուն, 170քմ
Հաճախորդ
Աննա Հ.
Երկիր
ՀՀ
Քաղաք
Երևան
Բյուջե
9,800,000 ՀՀ դրամ
Տարի
2024
Մակերես
170 քմ
Տեսակ
Առանձնատուն
Ավտոմատացում
Ամբողջական






Պրոյեկտի Մասին
Smartic-ի մասնագետները իրականացրել են 170քմ մակերեսով առանձնատան ամբողջական ավտոմատացման ծառայություն: Նախագիծը ներառում էր տան ամբողջական ավտոմատացում, ձայնային օգնականի (Yandex-ի Ալիսա) ինտեգրում և ավտոմատ ոռոգման համակարգի ներդրում: Շնորհիվ մեր համակարգի, տան բնակիչները այժմ կարողանում են հեշտությամբ կառավարել լուսավորությունը, ջերմաստիճանը, վարագույրները, անվտանգության համակարգերը և այգու ոռոգումը ձայնային հրամաններով կամ մեկ հավելվածի օգնությամբ:
Հաճախորդի հիմնական պահանջներ
Հաճախորդը ուներ 170քմ մեծությամբ առանձնատուն, որտեղ կարևոր էր ապահովել բարձր անվտանգության մակարդակ և խելացի էներգախնայողություն, ինչպես նաև մի համակարգից կառավարելի դարձնել տան արդեն գոյություն ունեցող սարքավորումները ու կառավարել դրանք մի վայրից։

Մեր մոտեցումը և լուծումը
Այս առանձնատանը մենք ստեղծել ենք կենտրոնացված կառավարման համակարգ, որը թույլ է տալիս կառավարել տան բոլոր կոմպոնենտները (լուսավորություն, վարագույրներ, ջեռուցում, անվտանգություն և այլն) մեկ հավելվածի միջոցով: Այս լուծումը տալիս է լիարժեք հարմարավետություն, քանի որ տան բնակիչները չեն ծախսում ժամանակ տարբեր սարքերի և համակարգերի միջև անցում կատարելու վրա:
Լուսավորության սցենարներ և դինամիկ կառավարում
Տեղադրվեցին խելացի լուսատուներ, որոնք հնարավորություն են տալիս փոխել լուսավորության ինտենսիվությունը և գույնը: Մշակվեցին մի քանի սցենարներ (օրինակ՝ «Առավոտյան արթնացում», «Խաղային ռեժիմ», «Ընթրիք», «Կինոդիտում» և այլն), որոնք կարգավորում են լույսերի ինտենսիվությունը և գույնը: Այս ամենը ինտեգրվեց Ալիսայի հետ, որպեսզի բնակիչները կարողանան պարզապես ասել, օրինակ, «Ալիսա, միացրու կինոդիտման ռեժիմը», և տունը ավտոմատ կերպով անցնի համապատասխան լուսավորության:
Վարագույրների ավտոմատ կառավարում
Մենք տեղադրեցինք խելացի վարագույրներ, որոնք կարելի է վերահսկել ինչպես հավելվածով, այնպես էլ ձայնային հրամաններով։ «Ալիսա, բացիր վարագույրները» հրամանի դեպքում համակարգը ավտոմատ բացում է վարագույրները։ Ծրագրավորվել է նաև վարագույրների բացումն ու փակումը ժամանակացույցով և արևի լույսի մակարդակին համապատասխան:
Ջերմաստիճանի և օդի որակի ավտոմատ վերահսկողություն
Տեղադրվեցին ջերմաստիճանի և խոնավության սենսորներ, որոնք կապակցված են ջեռուցման (կամ հովացման) համակարգի հետ: Համակարգը «խելացի» կերպով վերլուծում է ներկա պայմանները և ավտոմատ կարգավորում է օդափոխությունն ու ջեռուցումը, ապահովելով կայուն ջերմաստիճան ու մաքուր օդ:
Ձայնային հրամանների միջոցով կարելի է նորմալացնել ջերմաստիճանը (օրինակ՝ «Ալիսա, իջեցրու ջերմաստիճանը երկու աստիճանով»):
Անվտանգության համալիր համակարգ
Տեղադրվեցին տեսախցիկներ, մարդու ներկայության սենսորներ, որոնք տեղակայված են մեկ վերահսկման կենտրոնում։
Անվտանգության խախտման դեպքում (անցանկալի շարժում, պատուհանի/դռան բացում) համակարգը սովորական ահազանգից բացի հաղորդում է նաև հեռախոսահամարին։ Մարդու ներկայության սենսորները ի տարբերություն շարժման սենսորների, ոչ թե շարժումն են նույնականացնում, այլ մարդու ներկայությունն են ֆիքսում ու չեն միանում կենդանիների կամ այլ շարժումների դեպքում։
Համակարգի տվյալները հնարավոր է տեսնել/ստուգել հեռակա եղանակով:
Ոռոգման ավտոմատ համակարգ
Արդիական ոռոգման համակարգը հաշվարկում է հողի խոնավությունը, եղանակի կանխատեսումը և ջերմաստիճանը: Ջրարտահոսքը կարգավորվում է ավտոմատ՝ խուսափելու համար ավելորդ ծախսից և բույսերի չափից դուրս ջրելուց:
Արդյունքը
Բնակիչներն այժմ կարող են կառավարել տան բոլոր հիմնական գործառույթները սենսորային պանելների, հավելվածի կամ ձայնային հրամանների միջոցով:
Ավտոմատացված լուսավորության, վարագույրների, ջերմաստիճանի և անվտանգության համակարգերի ներդրումը զգալիորեն բարձրացրել է տան էներգաարդյունավետությունը ու կիրառելիությունը:
Ավտոմատ ոռոգման համակարգը խնայում է ջուրն ու ժամանակը, իսկ այգին մշտապես մնում է խնամված:
Այս նախագիծը վառ օրինակ է, թե ինչպես առաջադեմ տեխնոլոգիաները կարող են խնամքով համակցվել կյանքի որակի բարձրացման և ռեսուրսների խնայողության համար: Smartic-ն առաջարկում է անհատականացված լուծումներ, որոնք համապատասխանում են ամենաքմահաճ հաճախորդի ցանկություններին, ապահովելով անվտանգություն, հարմարավետություն և ժամանակակից դիզայն:
Հաճախորդի Կարծիքը
Smartic-ի թիմը մոտ երկու ամիս առաջ ամբողջությամբ ավտոմատացրել է մեր երկհարկանի առանձնատունը՝ լուսավորությունը, ջեռուցումը, այգու ոռոգումը և անվտանգության համակարգերը՝ ստեղծելով անհատական սցենարներ, որոնք լիովին համապատասխանում են մեր տան կարիքներին։