Բնակարան Գյումրիում, 120քմ

Այստեղ կարող եք ծանոթանալ առանձնատների, բնակարանների, գրասենյակների և այլ կոմերցիոն տարածքների համար կատարված մեր աշխատանքներին

Բնակարան Գյումրիում, 120քմ

Հաճախորդ

Կարեն Լ.

Երկիր

ՀՀ

Քաղաք

Գյումրի

Բյուջե

4,200,000 ՀՀ Դրամ

Տարի

2024

Մակերես

120 քմ

Տեսակ

Բնակարան

Ավտոմատացում

Ամբողջական

Պրոյեկտի մասին

Բնակարանի սեփականատերը հետաքրքրված էր անվտանգության լուծումներով, բայց ծանոթանալով տան ավտոմատացման հնարավորություններին ընտրեց ամբողջական տան ավտոմատացման լուծումները։ Այս պրոյեկտի շրջանակներում մենք ավտոմատացրել ենք բնակարանի լուսավորությունը, ջեռուցման համակարգը, ինչպես նաև ավելացրել անվտանգային լուծումներ՝ ջրի, գազի արտահոսքի կանխարգելման  համակարգերով։

Մեր Մոտեցումը և Լուծումը

Քանի որ Կարենը երկար տարիներ ապրել էր ավանդական միջավայրում, մենք որոշեցինք ստեղծել ամենահեշտ ու արդյունավետ կառավարման համակարգը, որը հնարավորություն կտար առանց ավելորդ տեխնիկական բարդությունների վայելել բոլոր խելացի լուծումները և առավելագույնս հաճույք ստանալ։Մեր մասնագետնռրը համալրեցին բնակարանը խելացի սցենարներով՝ համապատասխանեցնելով տանտիրոջ նախասիրություններին։

 Լուսավորության անհատականացված լուծումներ

Տանը տեղադրվեց խելացի լուսավորություն, որը փոխում է իր ռեժիմները՝ կախված օրվա ժամից, տրամադրությունից և տանտիրոջ ձայնային հրամաններից։ Երբ տանտերը ցանկանում է ընթերցանությամբ զբաղվել՝ պարզապես ասում է «Ալիսա, միացրու ընթերցանության ռեժիմը», իսկ եթե ցանկանում է ֆիլմ դիտել՝ «Ալիսա,միացրու կինոդիտման ռեժիմ»։

 Վարագույրների խելացի կառավարում

Այս բնակարանում առավոտները ավելի յուրահատուկ են սկսվում։ Ամեն օր, երբ արևի ճառագայթները սկսում են լուսավորել Գյումրու կարմիր տանիքները, վարագույրները բացվում են ավտոմատ՝ թույլ տալով տանտիրոջը արթնանալ արևի բնական լույսից։ 

 Օդի որակի ու ջերմաստիճանի խելացի վերահսկողություն

Գյումրու ցուրտ ձմեռները և զով ամառները այլևս խնդիր չեն լինի այս խելացի  տան համար։Բնակարանի ջերմաստիճանը ստաբիլ  վերահսկվում է խելացի սենսորների միջոցով, որոնք վերլուծում են արտաքին պայմանները և ապահովում օպտիմալ ջերմություն։ 

Անվտանգության համակարգ

Տարիներ շարունակ ստեղծելով քո սեփական տունը,  ամենամեծ առաջնահերթությունը այն պաշտպանելն է։Բնակարանը համալրվեց  բարձրակարգ անվտանգության համակարգ, որը ապահովում է 24/7 վերահսկողություն և պաշտպանություն ։ Եթե տանտիրոջ բացակայության ժամանակ բնակարանում շարժ է նկատվում կամ որևէ մեկը մոտենում է բնակարանին ու փորձում ներխուժել, համակարգը ավտոմատ կերպով ուղարկում է ահազանգ տանտիրոջ հեռախոսին։

 Հեռակառավարվող տեխնոլոգիաներ՝ բջջային հավելվածով

Անկախ տանտիրոջ գտնվելու վայրից,նա կարող է բջջային հավելվածով կառավարել իր  բնակարանը։ Միացնել/անջատել լույսերը, վերահսկել ջերմաստիճանը, ստուգել անվտանգության սենսորները – բոլորը մեկ հպումով։

Smart_home_Yerevan_6
x

Անվճար խորհրդատվություն

Եթե ցանկանում եք ստեղծել խելացի միջավայր կապվեք մեզ հետ

    hy