Ժամանակակից աշխարհում անվտանգությունը նոր մակարդակի է հասել։ Մարդկանց զգալի մասը այլևս չի բավարարվում սովորական փականներով, այլ ընտրում է նորագույն՝ խելացի լուծումներ։ Դրանցից ամենահարմարն ու ապահովը՝ խելացի դռան փականն է։Խելացի դռան փականը ապահովում է բարձր մակարդակի անվտանգություն, հարմարավետություն ու ժամանակակից դիզայն։ Եկեք դիտարկենք խելացի դռան փականի առավել օգտագործվող ձևերը։

Մատնահետքով փական

Մատնահետքով դռան փականը բացվում է միայն այն դեպքում, երբ համակարգը ճանաչում է նախապես գրանցված մատնահետքը։ Դա կարող է լինել տան անդամի, աշխատակցի կամ հատուկ թույլտվություն ստացած այլ անձի մատնահետքը։Անհրաժեշտ է պարզապես մոտեցնել մատը սենսորին և մատնահետքի համապատասխանելու դեպքում փականը բացվում է։ Սովորաբար համակարգը թույլ է տալիս գրանցել մինչև 100 մատնահետք։

Առավելությունները.
  • Բարձր անվտանգություն
  • Առանց բանալի մուտք
  • Արագ և պարզ գործածում
Խելացի քարտով փական

Խելացի քարտերը սովորաբար օգտագործվում են առանձնատներում հյուրանոցներում կամ ժամանակակից գրասենյակներում։ Դրանք ունեն անհատական կոդ, որը ճանաչվում է փականի կողմից։Անհրաժեշտ է մոտեցնել քարտը փականի սենսորային հատվածին, և փականը կբացվի։ Խելացի դռան փականը ունի 250 խելացի քարտ կցելու հնարավորություն։

Առավելությունները.
  • Հարմար է աշխատակիցների կամ հյուրերի ժամանակավոր մուտքի համար
  • Կարելի է արագ արգելափակել կորած քարտերը
  • Չի պահանջում հիշել ծածկագրեր կամ ունենալ բանալիներ
Ծածկագրով փական

Ծածկագրով փականը բացվում է թվային կոդի մուտքագրումով,ինչպես արգելաբացում եք ձեր սմարթֆոնները։ Այս տարբերակն առավել հարմար է բազմանդամ ընտանիքների և գրասենյակային տարածքների համար։Անհրաժեշտ է մուտքագրել թվային ծածկագիրը փականի վրա տեղադրված փոքրիկ էկրանին և փականը կբացվի։ Համակարգը թույլ է տալիս 30 գաղտնաբառ ավելացնելու հնարավորություն։

Մեկանգամյա օգտագործման ծածկագրեր.

Այս տարբերակն առավելապես հարմար է մաքրուհիների, դայակների, տեխնիկական սպասարկման աշխատողների համար։ Տան տերը կարող է տրամադրել միայն մեկ անգամ օգտագործվող ծածկագիր, որը դառնում է անվավեր օգտագործումից անմիջապես հետո կամ սահմանված ժամկետը լրանալուց հետո։

 Առավելությունները.
  • Ծածկագիրը հնարավոր է հաճախ փոխել
  • Չի պահանջում ֆիզիկական բանալի կամ քարտ
  • Անհատականացված մուտքի կառավարում
Բանալիով փական

Թեև խելացի փականներն առաջին հերթին գործարկվում են առանց բանալու, սակայն շատ մոդելներ ունեն նաև ավանդական բանալիներ՝որպես պահեստային տարբերակ արտակարգ դեպքերի համար։Բանալին կիրառվում է այնպես, ինչպես սովորական փականի դեպքում։

Հավելվածով կառավարում

Հավելվածով կառավարումը խելացի փականի ամենաարդյունավետ և նորագույն լուծումներից է։ Հավելվածի միջոցով կարելի է ոչ միայն բացել կամ փակել փականը, այլ նաև հետևել մուտքերին, սահմանել թույլտվություններ և ստանալ ծանուցումներ մուտքերի և ելքերի ժամանակ։Անհրաժեշտ է ներբեռնել փականին համապատասխան բջջային հավելվածը,որը տրմադրում է տվյալ կազմակերպությունը, որը թույլ կտա՝

  • Բացել և փակել դուռը,եթե անգամ տանը չեք
  • Ստանալ ծանուցում՝ ով և երբ է մուտք գործել
  • Ստեղծել ժամանակավոր ծածկագրեր կամ թույլտվություններ այլ անձանց համար
Առավելությունները.
  • Վերահսկողություն աշխարհի ցանկացած վայրից
  • Անվտանգության բարձր մակարդակ 
  • Պարզ և հզոր ինտերֆեյս

Խելացի դռան փականը այլևս տեխնոլոգիական ճոխություն չէ, այլ իրապես անհրաժեշտություն։ Ընտրելով խելացի փական՝ դուք ոչ միայն բարձրացնում եք ձեր անվտանգության մակարդակը, այլ նաև տալիս եք ժամանակակից ոճ ու վերահսկելիություն ձեր առօրյային։