Office in Moscow, 300 sqm

Experience the future of home automation with our cutting-edge smart home solutions. Control your lights, security, climate, and more from anywhere in the world. Make your home work for you with intelligent technology that adapts to your lifestyle.

Office in Moscow, 300 sqm

Customer

Andrey Petrov – Global Technology Company

Country

Russia

City

Moscow

Budget

35,000,000 ՀՀ Դրամ

Year

2024

Area

300քմ

Type

Office

Automation

Մասնակի

About the project

Առաջատար տեխնոլոգիական ընկերություներից մեկը Մոսկվայում իր 300 քմ մակերեսով գրասենյակի խելացի ավտոմատացումը վստահեց մեզ՝ ստեղծելու առավել հարմարավետ, նորաոճ և բարձր արդյունավետությամբ աշխատավայր իր աշխատակազմի համար։ Smartic-ի թիմը մշակեց անհատականացված լուծում, որը ներառում էր այն ամենը, ինչը կխթաներ աշխատանքի արդյունավետությանը՝ լուսավորության, ջերմաստիճանի, անվտանգության համակարգերի, հանդիպումների սենյակների կառավարման և էներգաարդյունավետության բարձրացման ամբողջական ավտոմատացում։Արդյունքում, այս գրասենյակի աշխատանքը եկավ նոր մակարդակի՝ խթանելով ոչ միայն աշխատանքի որակի բարձրացումը, այլև ընկերության աշխատակիցների հարմարավետությունն ու արտադրողականության աճը։

Հաճախորդի հիմնական պահանջները

Ընկերության նպատակն էր ունենալ գրասենյակ, որտեղ տեխնոլոգիաները արդյունավետ կդարձնեին աշխատանքի կազմակերպումն ու կառավարումը։ 

 

Բարձրացնել տարածքի էներգախնայողությունը
Պահպանել օպտիմալ ջերմաստիճան բոլոր աշխատասենյակներում
Հանդիպումների սենյակների խելացի կառավարում
Վերահսկել մուտքերն ու ելքերը

Our Approach and Solution

Խելացի լուսավորության կառավարում

 

Բոլոր աշխատասենյակներում մեր մասնագետները  տեղադրեցին խելացի լուսավորության սարքեր, որոնք կարգավորում են լույսի ինտենսիվությունը հստակ ժամային գրաֆիկով և ավտոմատ կերպով հարմարվում բնական լուսավորությանը։Բացի այդ, մենք տեղադրեցինք հատուկ լուսային էֆեկտներ ծրագրավորողների աշխատասենյակում,որը արժանացավ նրանց հիացմունքին։ Այս լուծումները բարձրացնում են կենտրոնացվածության մակարդակը, խնայում էներգիա և դարձնում աշխատանքդ հաճելի։

Հանդիպումների սենյակների ավտոմատ կառավարում

Հանդիպումների սենյակում մենք տեղադրեցինք խելացի կառավարման վահանակներ, ջերմաստիճանը և լուսավորությունը կարգավորող համակարգեր, ինչպես նաև խելացի շերտավարագույրներ։ Այսպիսով հանդիպումներից առաջ մի հպումով սենյակը ամբողջությամբ պատրաստ էր դառնում հանդիպումներին։ 

Ջերմաստիճանի  կառավարում

Աշխատավայրի ջերմաստիճանն ու օդի որակը ուղիղ համեմատական են  աշխատանքի արդյունավետությանը։ Մեր մասնագետները  բոլոր սենյակներում տեղադրեցին խելացի սենսորներ,որոնք իրականացնում են շուրջօրյա  վերահսկում՝ օդի խոնավության և ջերմաստիճանի՝ ապահովելով օպտիմալ պայմաններ բոլոր աշխատասենյակներում։ Այս համակարգը ինքնուրույն կարգավորում է օդափոխությունն ու ջեռուցումը՝ առաջնորդվելով աշխատակիցների ցանկություններով։

Անվտանգության ինտեգրված համակարգ

Անվտանգության համակարգերի ինտեգրումը ամենկարևոր և առաջնային խնդիրներից էր գրասենյակի համար, քանի որ նախկինում ունեցել էին վատ փորձառություն և երկու անգամ փորձել էին մուտք գործել գրասենյակ։ 

Գրասենյակում տեղադրվեցին խելացի մուտքի վերահսկման համակարգեր, տեսախցիկներ, շարժման սենսորներ։ Բացի գրասենյակի աշխատակիցներից ոչ ոք չէր կարող մուտք գործել տարածք, իսկ աշխատակիցների մուտքը այժմ իրականացվում է մի քանի եղանակով՝ մատնահետքով, հեռախոսի հավելվածով,քարտային տարբերակով, գաղտնագրով և պահեստային բանալիով։ Արտակարգ իրավիճակներում համակարգը ծանուցում է ուղարկում պատասխանատու անձանց։

Էներգաարդյունավետության բարձրացում

Ավտոմատացումը թույլ է տալիս խնայել էներգիա և իրականացնել աշխատանքները առավել արդյունավետ։Գրասենյակի բոլոր սենյակներում լույսերը միանում և անջատվում են ՝ պայմանավորված աշխատակիցների գտնվելու վայրով ,ինչպես նաև գրասենյակի տարածքում անգործության դեպքում համակարգը նվազեցնում է լուսավորության ուժգնությունը կամ անջատում որոշ հատվածներ՝ խնայելով էլեկտրաէներգիան։

x

Free Consultation

If you want to create a smart environment, contact us.