Hotel in Tbilisi, 500 sqm

Here you can explore our work completed for villas, apartments, offices, and other commercial spaces.

Hotel in Tbilisi, 500 sqm

Customer

Գ. Կապանաձե

Country

Georgia

City

Թբիլիսի

Budget

31,000,000 ՀՀ դրամ

Year

2024

Area

500 քմ

Type

Հյուրանոց

Automation

Full

Պրոյեկտի մասին

Smartic-ի մասնագետները իրականացրել են 500 քմ մակերեսով հյուրանոցի խելացի ավտոմատացում Թբիլիսիիում՝ հյուրերի համար ապահովելով առավելագույն անվտանգություն, հարմարավետություն և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լուծումներ։

Հյուրանոցն ամբողջովին համալրվել  է խելացի տեխնոլոգիաներով, որը թույլ է տալիս այցելուներին և անձնակազմին կառավարել հիմնական գործառույթները հավելվածի, ձայնային հրահանգների կամ մինի վահանակների միջոցով։

Հաճախորդի Հիմնական Պահանջները

Հյուրանոցի սեփականատերը ցանկանում էր, որ իրենց այցելուները ունենային լիարժեք հանգիստ ,հարմարավետություն և ապահով միջավայր։Նրանց նպատակն էր ստեղծել ժամանակակից լուծումներով,խելացի և անվտանգ միջավայր, որտեղ յուրաքանչյուր սարքավորում կաշխատի ինքնուրույն՝ առանց ավելորդ ջանքերի և կդարձնի այցելուների հանգիստը յուրահատուկ։

Մեր Մոտեցումը և Լուծումները

 Հյուրանոցի բոլոր սենյակները համալրվել են խելացի դռան փականներով, որոնք բացվում են մատնահետքով, հավելվածով, սմարթֆոնով և մի շարք այլ լուծումներով։ Դռան խելացի փականը հնարավորություն է տալիս այցելուներին անվտանգ մուտք գործել իրենց սենյակներ և զերծ մնալ խոչընդոտներից։Համակարգն ապահովում է առցանց հսկողություն, ինչը թույլ է տալիս հյուրանոցի անձնակազմին կառավարել մուտքերն ու ելքերը՝անվտանգության նկատառումներից ելնելով։ 

 

Խելացի Վարագույրներ և Լուսավորություն 

Հյուրանոցի բոլոր համարներում տեղադրվել են խելացի վարագույրներ, որոնց կառավարման համար կան մի շարք լուծումներ։

 Գոյություն ունեն հատուկ սցենարներ, ինչպիսիք են՝

  • «Առավոտյան ռեժիմ» – վարագույրները աստիճանաբար բացվում են՝ հեշտացնելով ձեր կյանքը
  • «Գիշերային ռեժիմ» – վարագույրները փակվում են, իսկ լույսերը՝ մարում,դառնում ավելի մեղմ կամ ձեր տրամադրությանը համապատասխան
  • «Սենյակից դուրս ռեժիմ» – լույսերը և մնացած էլեկտրական սարքերը անջատվում են, երբ այցելուները  դուրս են գալիս սենյակից 

Այս համակարգը կրճատում է ավելորդ ծախսերը և ապահովում բարձր մակարդակի անվտանգություն։ 

Ջրի և Գազի Արտահոսքի սենսորներ 

Հյուրանոցի և այցելուների անվտանգության ապահովման համար տեղադրվել են արտահոսքի սենսորներ։ Սա կանխարգելում է հնարավոր վթարները, խնայում  է ջուր, գազ և զերծ պահում հնարավոր աղետներից։  

Օդի Որակի Վերահսկման սենսորներ

Հյուրանոցը համալրվել է օդի որակի վերահսկման սենսորներով, որոնք վերահսկում են օդի խոնավությունը և մաքրությունը։Համակարգը ավտոմատ կարգավորում է օդափոխությունը, ինչը այցելուների համար ստեղծում է ավելի առողջ և համապատասխան միջավայր։ 

Բարձր Անվտանգության Համակարգ 

Հյուրանոցը համալրվել է խելացի անվտանգության համակարգով, որը ներառում է․

  • Cameras
  • Մարդկանց տեղաշարժի սենսորներ
  • Անմիջական զգուշացումներ սմարթֆոններին և համակարգիչներին։ 

Արդյունքը

 Հյուրանոցը դարձավ ավելի խելացի, հարմարավետ և անվտանգ՝ իր բոլոր համակարգերի լիարժեք ավտոմատացման շնորհիվ։

500-ից ավել գոհ այլցելուներ,ովքեր փաստում են ,որ իրենց հանգիստը այս հյուրանոցում անցել է անհամեմատ ավելի հետաքրքիր և ապահով։

Այս նախագիծը վառ ապացույցն է այն բանի, թե ինչպես կարող են խելացի տեխնոլոգիաները բարելավել հյուրանոցային սպասարկման որակը և գոհացնել բազում այցելուների։

 

Հաճախորդի Կարծիքը

Smartic-ի թիմը իրականացրեց մեր հյուրանոցի ամբողջական խելացի ավտոմատացումը, ինչը փոխեց մեր սպասարկման որակը, և տպավորեց մեր հաճախորդներին։ Այժմ մեր այցելուները իրենց սենյակներում ունեն առավելագույն հարմարավետություն, իսկ հյուրանոցի անձնակազմը առավել արդյունավետ է կառավարում բոլոր գործընթացները։

Գ. Կապանաձե
Հյուրանոցի սեփականատեր
x

Free Consultation

If you want to create a smart environment, contact us.

    en_US