Իրական խնայողությունը սկսվում է խելացի ընտրությունից։ Եկեք դիտարկենք այն բոլոր հնարավոր տարբերակները,որի միջոցով կարող ենք խնայել էներգիա և գումար՝ ունենալով խելացի տուն։

Խելացի անվտանգության համակարգեր՝ կանխարգելում և խնայողություն

Խելացի համակարգերի առավելություններից կարևորագույնը անվտանգության մակարդակի բարձրացումն է՝ առանց հավելյալ  ծախսերի։ Խելացի ներսի և դրսի տեսախցիկները,մարդու առկայության և շարժման սենսորները, դռների/պատուհանների վերահսկման համակարգերը,խելացի դռան փականը,ծխի,գազի,ջրի արտահոսքի սենսորները հասցնում են տան անվտանգությունը բարձր մակարդակի։

Այս համակարգերը հնարավորություն են տալիս՝

  • Կառավարել խելացի սարքերը հավելվածի միջոցով,
  • Ստանալ ահազանգեր և ազդանշաններ կասկածելի իրավիճակներում
  • Օդի, գազի և ջրի արտահոսքի դեպքում համակարգը ոչ միայն ազդանշան է ուղարկում ,այլ նաև ավտոմատ կերպով կասեցնում է արտահոսքը։

Բացի այդ՝  գողության ռիսկը հասցնում է նվազագույնի։

Ջերմաստիճանի խելացի կարգավորում՝ Էներգիայի խնայողություն 

Խելացի ջերմաստիճանի կարգավորիչները լավագույն տարբերակներն են՝ էներգիայի ծախսերը կրճատելու համար։ Այս սարքերը ընտելանում են ձեր վարքագծին և հարմարվում ապրելակերպին. օրինակ՝ եթե դուք սովորաբար տանից դուրս եք գալիս առավոտյան ժամը 7-ին, ապա համակարգը ավտոմատ կերպով իջեցնում կամ անջատում է համակարգը։ Եթե տուն եք վերադառնում երեկոյան ժամը 6-ին, մինչ ձեր տուն հասնելը ջեռուցման կամ հովացման համակարգերը գործարկվում են և հարմարվում ձեր նախասիրություններին։Միջինացված տվյալներով խելացի կարգավորիչները կարող են խնայել մինչև 30% էլեկտրաէներգիա։ Բացի ծախսերի կրճատումից, այս համակարգը նաև նվազեցնում է ածխածնային արտանետումները։

 

Ավտոմատացված ոռոգման համակարգեր՝ ջրի խնայողություն

Ավտոմատ ոռոգման համակարգերի օգտագործման դեպքում խնայողությունը հասնում է մինչև 40%-ի՝ հիմնվելով եղանակային կանխատեսումների, հողի խոնավության և բուսատեսակի պահանջների վրա։ Օրինակ՝ եթե անձրև է սպասվում, համակարգը կասեցնում է ոռոգումը։Համաձայն մասնագիտական գնահատականների՝ այսպիսի համակարգերը տարեկան խնայում են մինչև 100 տոննա ջուր։ Եթե դուք այգի կամ մեծ կանաչապատ տարածք ունեք, ապա սա զգալի ազդեցություն կունենա ինչպես ջրի չափաքանակի, այնպես էլ կոմունալ վճարների վրա։

Հիշեք՝ խելացի տուն ունենալ նշանակում է՝

  • Ավելի քիչ էներգիայի կորուստ,
  • Ավելի բարձր անվտանգության մակարդակ,
  • Եվ ամենակարևորը՝ ավելի քիչ գումարի կորուստ։
Լույսերի ավտոմատացում՝ էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն

Հաջորդ տարբերակը լույսերի ավտոմատացումն է։Հաճախ մոռանում ենք տանից դուրս գալիս անջատել լուսավորությունը,խելացի լույսերի համակարգերը կազատեն ձեզ այդ անհանգստությունից։ Ավտոմատացման պարագայում լույսերը կարող են միանալ միայն անհրաժեշտության դեպքում՝ հիմք ընդունելով շարժման սենսորները, լուսավորության փոփոխությունը՝ ըստ օրվա ժամերի և ձեր նախասիրությունները։ Այս համակարգերը միջին հաշվով խնայում են 15-20% էներգիա լույսերի ճիշտ կառավարման շնորհիվ։

Խելացի տունը լավագույն խնայողության միջոցներից է։ Այս համակարգը կարող է փոխել ձեր ապրելակերպը՝ դարձնելով այն ավելի խելացի, հարմարավետ և ֆինանսապես հարմար։