Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման արդյունքում «Խելացի տուն» համակարգը բավարարում է մարդկանց պահանջմունքները և ստեղծում հարմարավետ միջավայր և առօրյա։ «Խելացի տուն» համակարգը ներառում է մի շարք սարքեր, որոնք հնարավորություն են տալիս հեռակառավարել տան համակարգերը տարբեր եղանակներով։
Ահա խելացի տան հիմնական սարքերը՝ դրանց ֆունկցիաները և առավելությունները։
Խելացի լուսավորության համակարգեր
Խելացի լուսավորությունը հնարավորություն է տալիս վերահսկել լույսերը հեռակառավարմամբ՝ օգտագործելով սմարթֆոններ, պլանշետներ, ձայնային օգնականներ։ Այս համակարգերը պարունակում են տարբեր տեսակի սենսորներ, հստակ ժամանակացույց,կարող են հեշտությամբ ինտեգրվել ինտերնետի հետ, որոնք տալիս են հնարավորություն օգտատիրոջը հարմարեցնել լուսավորությունը իր նախասիրություններին համապատասխան՝ լույսի գույնից մինչև պայծառության աստիճան։
Ֆունկցիաներ.
- Լույսի ինտենսիվության և գույնի կարգավորում
- Ժամանակացույցի հստակ սահմանում
- Հեռակառավարում սմարթֆոնով կամ ձայնային օգնականի միջոցով
Առավելություններ.
- Էներգախնայողություն՝ լույսերի ավտոմատ անջատում և միացում
- Հարմարավետություն՝ լույսերի կառավարում ցանկացած վայրից
- Ամբիանսի ստեղծում՝ տարբեր գույների և ինտենսիվության միջոցով

Խելացի անվտանգության համակարգեր
Խելացի անվտանգության համակարգերը ներառում են տեսախցիկներ, շարժման սենսորներ, դռան խելացի փականներ,որոնք բերում են տան անվտանգությունը նոր մակարդակի։
Ֆունկցիաներ.
- Տեսանկարահանում և ձայնային հաղորդակցություն
- Շարժման հայտնաբերում
- Հեռակառավարում և մոնիտորինգ
Առավելություններ.
- Բարձր անվտանգություն՝ անծանոթ անձանց շարժումների հայտնաբերում
- Հուսալիություն՝ վերահսկում և կառավարում աշխարհի ցանկացած վայրից
- Ապահովություն՝ ցանկացած կասկածելի իրավիճակում ազդանշանների արձակում

Ձայնային օգնականներ
Ձայնային օգնականները թույլ են տալիս կառավարել խելացի տան սարքերը ձայնային հրահանգներով՝ առանց ֆիզիկական միջամտության։
Ֆունկցիաներ.
- Ձայնային հրահանգներով սարքերի կառավարում
- Ինֆորմացիայի տրամադրում՝ եղանակ, նորություններ, ժամանակ
- Սմարթֆոնների և այլ սենսորային սարքերի ինտեգրում
Առավելություններ.
- Հարմարավետություն՝ առանց ֆիզիկական միջամտության
- Երաժշտության և լույսերի համադրությամբ հաճելի միջավայրի ստեղծում
- Կենտրոնացված և հասանելի կառավարում

Խելացի սենսորներ
Խելացի սենսորները հնարավորություն են տալիս տան համակարգերին արձագանքել շրջակա միջավայրի փոփոխություններին և մարդկանց կարիքներին համապատասխան կերպով։ Դրանք կարող են հայտնաբերել կասկածելի շարժումներ, ջերմաստիճանի փոփոխություն, խոնավություն, ծխի, գազի արտահոսք և կանխել հնարավոր վտանգները։
Ֆունկցիաներ.
- Կասկածելի շարժումների արագ հայտնաբերում
- Ջերմաստիճանի և խոնավության մոնիտորինգ՝ ըստ եղանակային պայմանների
- Ծխի և գազի արտահոսքի հայտնաբերում
- Ջրի արտահոսքի հայտնաբերում
Առավելություններ.
- Էներգախնայողություն՝ միջավայրի պայմաններին համապատասխան համակարգերի ավտոմատացում
- Հարմարավետություն՝ ավտոմատ արձագանքման հնարավորություններ և հավելյալ անվտանգության ծառայություններ
Խելացի վարագույրներ
Խելացի վարագույրները հնարավորություն են տալիս ավտոմատ կերպով իրականացնել վարագույրների կառավարումը։
Ֆունկցիաներ.
- Ժամանակացույցի սահմանում՝ օրվա որ ժամին պետք է բացվեն և փակվեն
- Համադրվում են լուսավորության սենսորների հետ՝ բնական լույսի օպտիմալ օգտագործման համար
- Ձայնային հրամաններով կամ սմարթֆոնով կառավարում
Առավելություններ.
- Հարմարավետություն՝ ավտոմատացված կառավարում
- Գաղտնիության ապահովում՝ ըստ անհրաժեշտության
Եզրակացություն
Խելացի տան համակարգերը նպաստում են տան հարմարավետության, անվտանգության և էներգախնայողության բարձրացմանը։ Դրանք թույլ են տալիս ավտոմատացնել բազմաթիվ գործընթացներ, նվազեցնել ռիսկերը և ապահովել ավելի արդյունավետ կյանք։