2018 թվականից սկսած՝ մարդիկ սկսեցին ավտոմատացնել իրենց բնակարանները:Վերջին մի քանի տարիների ընթացքում խելացի սարքերի և ձայնային օգնականների աճի հետ մեկտեղ, անվտանգության մասնագետների և հաճախորդների կողմից աճում են մտահոգությունները խելացի տների և սարքերի անվտանգության վերաբերյալ:
Իրականում՝ խելացի տները կարող են լինել չափազանց անվտանգ և ապահով, եթե ընտրված համակարգը լինի կայուն, իսկ այն իրականացնող կազմակերպությունը՝ վստահելի։
Եթե ճիշտ կազմակերպություն եք ընտրել, ապա համակարգը կապահովի հետևյալ կետերը.
1․ Բանկային մակարդակի բարձր անվտանգություն.Համաշխարհային առաջատար և հայտնի կազմակերպությունները խելացի տան համակարգերն իրականացնում են bank level գաղտնագրմամբ, որը համարվում է ամենահուսալին։Դա նշանակում է, որ բոլոր սարքերի, տեխնոլոգիաների և կենտրոնական կառավարման համակարգի միջև կապը գաղտնագրված է այն նույն ստանդարտներով և ձևաչափով, որով բանկերը պահպանում են իրենց տվյալները։
2․ Տվյալների end-to-end գաղտնագրում
3․ GDPR (General Data Protection Regulation) համապատասխանություն, որը համարվում է պաշտպանության եվրոպական ամենաբարձր չափանիշներից:
4․ Կենտրոնացված վերահսկողություն, որի շնորհիվ հնարավոր կլինի ժամանակին հայտնաբերել և կանխել հաքերային հարձակումները:
5․ SIM ինտեգրում և մարտկոցների տրամադրում, որպեսզի անհրաժեշտության դեպքում համակարգը շարունակի աշխատել առանց ինտերնետ կապի:
Եթե ձեր խելացի տունը ունենա այս բոլոր դրույթները, ապա հաքերային հարձակման հավանականությունը կհասցվի գրեթե զրոյի։

Եթե ցանկանում եք ունենալ ոչ միայն խելացի, այլև ապահով տուն, ապա պետք է ուշադրություն դարձնել հետևյալ կետերին․
1․ Խելացի սարքերի մեխանիկական պահուստային լուծումներ, որոնք այլընտրանքային տարբերակներ կառաջարկեն ցանկացած խնդրի պարագայում, օրինակ՝ դռան կողպեքը հնարավոր է բացել մեխանիկորեն, եթե տեխնիկական խնդիր է առաջացել
2․ Պարբերական թարմացումներ և սպասարկում, որոնք կնվազեցնեն վտանգի հավանականությունը:
3․ Շատ կարևոր է, որ ընկերությունը տեղադրման ավարտից հետո ապահովի տեխնիկական աջակցություն՝ հնարավոր խափանումներից խուսափելու համար:
DIY համակարգերը ավելի քիչ անվտանգ են
Առցանց գնումները դարձել են մեր առօրյայի անբաժան մասը։ Սակայն անլար սարքերի առցանց գնման և ինքնուրույն տեղադրման դեպքում ռիսկը մեծ է, որ խելացի տունը կպատճառի անհարմարություններ և կլինի պակաս անվտանգ։Մասնագետների կողմից «խելացի տան» ինտեգրման պարագայում յուրաքանչյուր սարք ստանում է հատուկ կարգավորումներ, որը դուք չեք կարող իրականացնել առանց մասնագիտական գիտելիքի և փորձի։
Այսպիսով, առանց ճիշտ ընտրված պրոֆեսիոնալ մասնագետների, խելացի տունը կարող է վերածվել բաց համակարգի, որը ենթակա կլինի ներխուժումների, տեխնիկական խափանումների և տվյալների արտահոսքի։
Ուստի ամենակարևոր որոշումը՝ ճիշտ կազմակերպություն ընտրելն է։
