Ամառը՝ նոր մարտահրավերների,ճամփորդությունների ու երջանիկ պահերի ժամանակաշրջան է, իսկ խելացի տունը առաջարկում է այն վերածել հետաքրքիր, հարմարավետ ու ապահով իրականության։ Խելացի տեխնոլոգիան պատրաստ է հոգ տանել քո տան մասին, իսկ դու վայելիր ամառն առանց անհանգստության։
Ջերմաստիճանի խելացի վերահսկում շոգ եղանակին
Ամառային տապը երբեմն անկառավարելի է,և ավանդական օդափոխման միջոցներն անգամ խնդրին լիարժեք լուծում չեն տալիս։ Սակայն խելացի համակարգերը թույլ են տալիս այս խնդիրը լուծել առանց ավելորդ ջանքերի։
- Խելացի սենսորները արձագանքում են բարձր ջերմաստիճանին՝ ավտոմատ միացնելով օդափոխման կամ հովացման համակարգերը
- Շերտավարագույրներն ու վարագույրները կարող են փակվել կամ բացվել՝ հաշվի առնելով ջերմային փոփոխությունները
- Օդորակման աշխատանքը հնարավոր է համակարգել ըստ օրվա ժամի կամ նույնիսկ քո գտնվելու վայրի
Ամառային խնջույքներ՝ խելացի լուծումներով
Բացօթյա խնջույքները ամռան անբաժանելի մասն են կազմում․ ընտանեկան և ընկերական հավաքներ լողավազանի շուրջ։Իսկ երբ խնջույքը խելացի է կազմակերպված, տպավորությունները կրկնապատկվում են։
- Լողավազանի ջերմաստիճանը կարող է կարգավորվել նախապես և հարմարեցվել ձեր կարիքներին
- Շրջակա միջավայրի լուսավորությունը կհամապատասխանի խնջույքի թեմատիկային՝լեդ լուսավորություն,գունային բազմազանություն, վառ երանգներ ու ջերմ մթնոլորտ
- Ձայնային համակարգերը անտարբեր չեն թողնի ձեր հյուրերին ,իսկ երաժշտության համակարգման ու կառավարման մասին կարող եք այլևս չանհանգստանալ

Անվտանգ տուն՝ նույնիսկ երբ դու տանը չես
Ամռանը շատերն են մեկնում հանգստի, սակայն թողնել տունը առանց վերահսկողության՝ ռիսկային է։ Հնարավոր վտանգներից է՝ տեսնել տունդ կողոպտված,տեխնիկայի անսարքության կամ էլեկտրաէներգիայի խափանման դեպքում մթերքները փչացած ,որոշ դեպքերում նաև գազի կամ ջրի արտահոսք,ընդհուպ մինչև հրդեհների առաջացում։
Խելացի տունը ապահովում է տան անվտանգությունն՝ անկախ այն բանից՝ դու տանն ես, թե աշխարհի մյուս ծայրում։
- Դուռն ու պատուհանները կարող ես ստուգել և կողպել սմարթֆոնի միջոցով
- Տան ներսում և շրջակայքում տեղադրված շարժման սենսորները և տեսախցիկները ցանկացած կասկածելի երևույթ նկատելու դեպքում անհապաղ կտեղեկացնեն
- Տան ներսի լույսերը կարող են միացվել ըստ ժամանակացույցի, որպեսզի ներսից տպավորություն ստեղծվի, թե ինչ-որ մեկն անընդհատ տանն է
- Եթե մոռացել ես անջատել որևէ տեխնիկա,կարող ես դա անել քո սմարթֆոնի միջոցով
- Եթե ունես այգի,այգեպան վարձելու կարիք այլևս չկա․ խելացի համակարգը հոգ կտանի այգու մասին մինչև քո վերադարձը
Խելացի այգի
Ամռանը բուսականության խնամքը կրկնակի ուշադրություն ու ժամանակ է պահանջում։ Մեր օրերում այս գործընթացը կարելի է դարձնել լիովին ավտոմատ՝ խնայելով քո ժամանակը։
- Ոռոգման համակարգը կարող է գործել ըստ հողի խոնավության կամ եղանակային կանխատեսման և աշխատել նախօրոք պլանավորած ժամանակացույցով։
- Այգու լուսավորությունը ավտոմատ կերպով միանում և անջատվում է հստակ ժամերի՝ ձեր նախասիրություններից ելնելով։
- Դու կարող ես վերահսկել այգու ամբողջ աշխատանքը քո սմարթֆոնով՝ առանց անգամ տանից դուրս գալու։

Խելացի համակարգերի ներդրումը կհեշտացնի ձեր կյանքը նաև ամռան ամիսներին։Ջերմաստիճանի վերահսկումից մինչև անվտանգության բարձր մակարդակ,ժամանցի կազմակերպում,այգու խնամք։