Խելացի տուն ունենալը այլևս ոչ թե ապագայի երազանք է, այլ ներկայի իրականություն։ Ներկայիս տեխնոլոգիական առաջընթացը հնարավորություն է տալիս կառավարել Ձեր տունը աշխարհի ցանկացած կետից՝ լուսավորությունից մինչև անվտանգության համակարգեր։ Առաջ է գալիս մի կարևոր հարց՝ ինչ եղանակով իրականացնել խելացի տան տեղադրումը:
Գոյություն ունեն երկու հիմնական տարբերակներ՝ DIY (ինքնուրույն) տեղադրում և պրոֆեսիոնալ տեղադրում։ Ո՞րն է առավել արդյունավետ, ի՞նչ առավելություններ և թերություններ ունեն այս տարբերակները, և ո՞րն է առավել նպատակահարմար Ձեր տան համար։
Ի՞նչ է DIY տեղադրումը
DIY (Do It Yourself) տարբերակը իրենից ներկայացնում է սարքավորումների տեղադրում առանց մասնագետների օգնության, Դուք ինքներդ եք գնում սարքավորումները, տեղադրում և ծրագրավորում։ Այս տարբերակը հարմար է նրանց համար, ովքեր ունեն սահմանափակ բյուջե և որոշակի փորձ տեխնիկայի հետ աշխատելու։DIY տարբերակը հնարավորություն է տալիս ստանալ խելացի տան առանձին հատվածներ ,սակայն ոչ ամբողջական ավտոմատացում։Ամբողջական խելացի տուն կարելի է ստանալ միայն պրոֆեսիոնալ տարբերակով։
DIY տարբերակի առավելությունները՝
- Խնայողություն
Դուք վճարում եք միայն սարքավորումների գումարը՝ խուսափելով տեղադրման աշխատանքի ծախսերից։
- Ինքնազարգացման հնարավորություն
Տեղադրման ընթացքում ձեռք կբերեք նոր հմտություններ, կծանոթանաք խելացի կառավարման համակարգերի սկզբունքներին, ինչը հետագայում հնարավոր է Ձեզ օգտակար լինի։
- Ժամանակի ինքնուրույն տնօրինում
Կարող եք ընտրել, թե երբ տեղադրել և ինչպես կազմակերպել ողջ գործընթացը՝ ըստ Ձեր գրաֆիկի,սակայն ինքնուրույն տեղադրման պարագայում,շատ հաճախ, ավելի երկար է տևում,քանի որ Ձեզ համար անծանոթ են տեղադրման և ծրագրավորման նրբությունները, և Դուք պետք է զրոյից սովորեք։
DIY տարբերակի թերությունները՝
- Տեխնիկական բարդություններ
Որոշ սարքեր և համակարգեր պահանջում են խորացված տեխնիկական գիտելիքներ,որոնց թերի իրականացման դեպքում չեք կարող խուսափել ծրագրային խափանումներից և կիբեռհարձակումներից: DIY սարքերի մեծ մասը ոչ պրոֆեսիոնալ են և անհնար է ստանալ կայուն և ապահով համակարգ ինքնուրույն տեղադրման միջոցով,դրանցից են՝Aqara,Tuya,Sonoff և այլն:Դրանք կախված են ինտերնետից կամ արտաքին սերվերներից,սարքերի թարմացումները կարող են կոտրել ինտեգրացիան և որոշ սարքեր չեն ստանում կանոնավոր firmware թարմացումներ
- Ժամանակատար աշխատանք
Յուրաքանչյուր սարքի ուսումնասիրությունը, ընտրությունը և տեղադրումը կպահանջի երկար ժամանակ,իսկ կազմակերպություններին դիմելու պարագայում այդ ամենը նրանք կանեն ձեր փոխարեն։
- Ֆինանսական կորուստ
Սխալ սարքավորումներ և համակարգ ընտրելու դեպքում, կկորցնեք մեծ գումաներ ,իսկ կազմակերպություններին դիմելու պարագայում նրանք ցանկացած պահի պատրաստ են լուծել առաջացած խնդիրները և տալիս են երաշխիքներ։

Ի՞նչ է պրոֆեսիոնալ տեղադրումը
Պրոֆեսիոնալ տեղադրումը կատարվում է մասնագետների կողմից, ովքեր ունեն համապատասխան փորձ և գիտելիքներ խելացի տուն համակարգերի նախագծման և իրականացման ոլորտում։Պրոֆեսիոնալ տեղադրումը միակ տարբերկն է ամբողջական և կայուն խելացի տուն ստանալու համար։
Պրոֆեսիոնալ տեղադրման առավելությունները՝
- Փորձառություն և հմտություններ
Մասնագետներն ապահովում են կայուն և արդյունավետ համակարգ, որը լիովին կհամապատասխանի Ձեր կարիքներին և նախասիրություններին։
- Ժամանակի խնայողություն
Սարքերի ընտրությունը, պատվիրումը և տեղադրումը Ձեզնից շատ երկար ժամանակ կխլեն,իսկ պրոֆեսիոնալ կազմակերպությունները կկատարեն այս ամենը Ձեր փոխարեն կարճ ժամկետներում։
- Ամբողջական ինտեգրում
Պրոֆեսիոնալ կազամակերպությունները ապահովում են խելացի տան ամբողջական համակարգ։Որոշ խելացի համակարգեր կարող են աշխատել անգամ առանց ինտերնետի։
Պրոֆեսիոնալ տեղադրման թերությունները՝
- Բարձր արժեք
Բացի սարքերի արժեքից, պետք է վճարել նաև սպասարկման համար։
- Սահմանափակ մասնակցություն
Եթե սիրում եք անձամբ կատարել տեղադրման աշխատանքներ, այս տարբերակը կարող է Ձեզ մի փոքր սահմանափակել։

Ո՞ր տարբերակն ընտրել՝ DIY թե՞ պրոֆեսիոնալ
Ձեր ընտրությունը պետք է հիմնված լինի մի քանի առանցքային գործոնների վրա՝
Հաշվի առեք՝
- Ձեր տեխնիկական գիտելիքները
- Արդյոք ունե՞ք ժամանակ սարքավորումների մանրամասն ուսումնասիրության
- Ձեր բյուջեն
Եթե՝
- Դուք տեխնոլոգիաների սիրահար եք
- Ցանկանում եք խնայել գումար
- Եվ ցանկանում եք մասնակի ավտոմատացում, այսինքն ավտոմատացնել ընդհամենը մի քանի սարք, օրինակ՝լուսավորոություն կամ վարագույրներ ,ոչ թե ամբողջական համակարգը ինտեգրել
ապա DIY տարբերակը կլինի Ձեզ հարմար։
Իսկ եթե՝
- Ցանկանում եք բարձր կայուն համակարգ
- Չունեք բավարար տեխնիկական փորձ
- Ունեք բարդ պահանջներ (օրինակ՝ անվտանգության բարձր մակարդակ, ինտեգրված ձայնային վերահսկում, կամ մեծ տարածք)
- Եվ ցանկանում եք արագ և արդյունավետ արդյունք
ապա պրոֆեսիոնալ տարբերակն անշուշտ ավելի հարմար կլինի։
Վերջաբան
Ի վերջո՝ խելացի տունը միայն տեխնոլոգիա չէ, այն ապրելակերպ է։ Ընտրեք այն մոտեցումը, որը լավագույնս կհամապատասխանի Ձեր կարիքներին, հարմարավետությանը և ապագայի պատկերացումներին։
Չմոռանաք՝ ճիշտ տեղադրումն ու համակարգված լուծումները կարող են երկարաժամկետ խնայողություններ բերել ոչ միայն ֆինանսապես, այլև էներգիայի և անվտանգության տեսանկյունից։