Խելացի տունը վաղուց արդեն պարզապես տեխնոլոգիական նորամուծություն չէ։ Այն դարձել է ժամանակակից կյանքի լավագույն լուծումներից մեկը՝ առաջարկելով հարմարավետ և անվտանգ միջավայր։Այս հոդվածում կծանոթանաք ամենատարածված խելացի սցենարներին, որոնք կարող եք կիրառել ձեր տանը՝ առօրյան ավելի հարմարավետ դարձնելու համար։
Ի՞նչ է խելացի սցենարը
Խելացի սցենարը նախապես սահմանված և պլանավորված գործողությունների շարք է, որը սկսում է ավտոմատ կերպով իրականացվել, երբ դուք մուտք եք գործում ձեր տուն։
Խելացի սցենարների առավելությունները
- Ժամանակի խնայողություն
- Հարմարավետություն և անհատականացված լուծումներ
- Ավտոմատ արձագանք՝ ըստ նախասիրությունների
Ամենատարածված խելացի սցենարները
Բարի լույս / Morning Routine
Այս սցենարը նախատեսված է ձեր առավոտը հնարավորինս հարմարավետ դարձնելու համար։
Գործողություններ՝
- Վարագույրների կամ ժալյուզների ավտոմատ բացում։
- Ներքին ջերմաստիճանի կարգավորում՝ ըստ նախընտրած ռեժիմի։
- Լուսավորության կարգավորում։
- Սրճեփի կամ ջեռոցի նախապես միացում։
- Երաժշտության կամ լուրերի միացում։

Տանից դուրս գալու սցենար / Leaving Home
Երբ պատրաստվում եք դուրս գալ տնից, համակարգը գործի է դնում անվտանգության և էներգախնայողության լուրջ մեխանիզմ։
Գործողություններ՝
- Բոլոր լույսերի և չօգտագործվող սարքերի անջատում։
- էներգախնայող ռեժիմի միացում։
- Դռների, պատուհանների ավտոմատ կողպում։
- Անվտանգության համակարգի ակտիվացում։
- Շարժման սենսորների ակտիվացում՝ անօրինական մուտքը հայտնաբերելու համար։
Տուն վերադառնալու սցենար / Coming Home
Այս սցենարը խելացի կերպով կազմակերպում է ձեր վերադարձը ՝ հաշվի առնելով ձեր նախասիրությունները։
Գործողություններ՝
- Լույսերի ավտոմատ միացում։
- Տաքացման/հովացման համակարգի միացում։
- Վարագույրների բացում։
- Ձայնային համակարգի ակտիվացում։
Բարի գիշեր / Good Night
Նախատեսված է քնելու ռեժիմի համար։
Գործողություններ՝
- Բոլոր ընդհանուր լույսերի անջատում։
- Ննջասենյակում մեղմ լույսերի միացում։
- Վարագույրների փակում։
- Սենյակային ջերմաստիճանի կարգավորում հանգիստ քնի համար։
- Անվտանգության համակարգի ակտիվացում՝ դռների կողպում, տեսախցիկների միացում։

Ժամանցի սցենար / Entertainment Mode
Անհատականացված մթնոլորտ՝ ֆիլմ դիտելու, ընթերցանության կամ երաժշտություն լսելու համար։
Գործողություններ՝
- Լուսային և գունային հետաքրքիր լուծումներ։
- Հեռուսացույցի կամ այլ ժամանցային տեխնիկայի միացում։
- Ձայնային համակարգի կարգավորում՝ ըստ ֆիլմի կամ երաժշտության։
- Ավտոմատ վարագույրների փակում։
Անհատականացված սցենարներ՝ ըստ ձեր կենսակերպի
Խելացի համակարգերը հնարավոր է հարմարեցնել յուրաքանչյուր ընտանիքի և օգտատիրոջ անհատական կարիքներին։
Օրինակներ՝
- Մանկական խելացի սցենարներ։
- Մարզման սցենար՝ լավ օդափոխությամբ և համապատասխան լույսավորությամբ։
- Սցենարներ հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Եզրակացություն
Խելացի սցենարները ստեղծում են մի միջավայր, որտեղ տեխնոլոգիան ծառայում է ձեզ։ Ձեր տունը դառնում է ավելի խելացի, հարմարավետ և անվտանգ։
Ընտրեք ձեր կենսակերպին համապատասխան սցենարները։