Խելացի գրասենյակ
Դարձրեք Ձեր գրասենյակը խելացի։ Գրասենյակների և կոմերցիոն տարածքների ամբողջական ավտոմատացում՝ անվտանգությունից մինչև լուսավորություն
- Գլխավոր
- Խելացի գրասենյակ




Ի՞նչ է խելացի գրասենյակը
Խելացի գրասենյակը ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ավտոմատացված համակարգ է, որը հեշտացնում և օպտիմալացնում է աշխատանքային միջավայրը։ Այն թույլ է տալիս կառավարել լույսերը, ջեռուցումը, օդորակումը, անվտանգության համակարգերը, մուլտիմեդիա սարքերը և այլ գործառույթներ՝ հեռախոսից, պլանշետից կամ ձայնային հրահանգներով։
Խելացի գրասենյակները բարձրացնում են տարածքի օգտագործման արդյունավետությունը, ապահովում են էներգիայի խնայողություն և ստեղծում ավելի անվտանգ ու հարմարավետ միջավայր։
Ի՞նչ է ներառում մեր ծառայությունը
Խելացի գրասենյակի ծառայությունը ներառում է աշխատատեղերի լուսավորության, անվտանգության, ջեռուցման, մուլտիմեդիա սարքերի և շերտավարագույրների ամբողջական ավտոմատացում ու կառավարում մեկ վայրից։
- Խելացի կայան
- Ձայնային օգնականի ինտեգրում (Алиса(Yandex) , Google, Apple Home)
- Սենսորային վահանակներ
- Հեռուսացույցի կառավարում
- էներգախնայման լուծումների ներդրում
- Լուսավորության հեռահար կառավարում
- Լույսի ջերմաստիճանի ու պայծառության կառավարում
- Լուսային սցենարների ստեղծում
- Խելացի անջատիչներ
- Խելացի փականներ
- Տեսախցիկներ
- Շարժման սենսորներ
- Ջրի արտահոսքի կանխման սարք
- Գազի արտահոսքի կանխման սարք
- HVAC (Ջեռուցում / Հովացում/ Օդափոխություն)
- Խելացի թերմոստատ
- Ջերմաստիճանի կառավարման սցենարներ
- Շերտավարագույրների կառավարման սցենարների ստեղծում
- Կառավարման կարգավորում հեռախոսների կամ խելացի կայանների միջոցով
Մեր պրոցեսը
Տարածքի վերանորոգման կամ փոփոխության աշխատանքները թվում են ամենաժամանակատար, ռեսուրսատար և բարդ գործընթացներից, բայց դա չի վերաբերվում մեր ծառայություններին։ Հինգ քայլ և Ձեր տարածքը ամբողջությամբ պատրաստ կլինի խելացի փոխակերպումներին՝ խնայելով Ձեր ժամանակը և ռեսուրսները։
Տարածքի հաշվարկ
Այս փուլում Ձեր նախասիրույթունների և տարածքի նախագծի հիման վրա իրականացվում է ավտոմատացման հաշվարկը
Պայմանագրի կնքում
Տեխնիկական առաջադրանքի հիման վրա կնքվում է պայմանագիրը և սկսվում է նախագծման աշխատանքները
Նախագծում
Այս փուլում մենք հավաքագրում ենք տարածքի ֆունկցիոնալի հետ կապված ամբողջական ինֆորմացիան, որպեսզի ավտոմատացումը առավելագույն համապատասխանի տարածքի մնացած սարքերին ու կազմում ավտոմատացման նախագիծը:
Տեղադրում և Մեկնարկ
Խելացի տան սարքերի տեղադրումը սկսվում է այս փուլում։ Սարքերի տեղադրումից հետո, մեկնարկում ենք ընդհանուր համակարգի աշխատանքը և հետևում ինչպես է աշխատում տարածքի ավտոմատացումը՝ իրականացնելով վերջնական շտկումները։
Նախագծի Հանձնում
Մեր մասնագետը ներկայացնում է տարածքի ավտոմատացման հնարավորությունները, ցույց տալիս ինչպես են աշխատում առանձին սարքերն ու ընդհանուր համակարգը։