Խելացի տուն

Դարձրեք Ձեր տունը խելացի։ Բնակարանների և առանձնատների ամբողջական ավտոմատացում՝ ջեռուցումից մինչև լուսավորություն։

Ի՞նչ է խելացի տունը

Խելացի տունը ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ավտոմատացված համակարգ է, որը հեշտացնում և օպտիմալացնում է կենցաղը։ Այն թույլ է տալիս կառավարել լույսերը, ջեռուցումը, օդորակումը, անվտանգության համակարգերը, ձայնային սարքերը և շատ ավելին՝ հեռախոսից, պլանշետից կամ ձայնային հրահանգներով։ Խելացի տունը ապահովում է էներգիայի խնայողություն, անվտանգություն և հարմարավետություն՝ կենտրոնացնելով բոլոր կառավարման հնարավորությունները մեկ համակարգում։ 

Այն նաև թույլ է տալիս կանխարգելել հնարավոր վտանգները՝ ավտոմատ ծանուցումների և հեռակառավարման միջոցով, ինչը դարձնում է կյանքը ավելի հարմարավետ, արդյունավետ և անվտանգ։

Ծառայությունը ներառում է

Կառավարում հեռախոսով
Անվճար հավելված
Սցենարների ստեղծում
Ծանուցումների ստացում
Երաշխիք

Ի՞նչ է ներառում մեր ծառայությունը

Խելացի տան ծառայությունը ներառում է առանձնատների և բնակարանների լուսավորության, անվտանգության, ջեռուցման, ժամանցի սարքերի ամբողջական ավտոմատացում և կառավարում մեկ վայրից։

Մեր պրոցեսը

Տարածքի վերանորոգման կամ փոփոխության աշխատանքները թվում են ամենաժամանակատար, ռեսուրսատար և բարդ գործընթացներից, բայց դա չի վերաբերվում մեր ծառայություններին։ Հինգ քայլ և Ձեր տարածքը ամբողջությամբ պատրաստ կլինի խելացի փոխակերպումներին՝ խնայելով Ձեր ժամանակը և ռեսուրսները։

01.

Տարածքի հաշվարկ

Այս փուլում Ձեր նախասիրույթունների և տարածքի նախագծի հիման վրա իրականացվում է ավտոմատացման հաշվարկը

02.

Պայմանագրի կնքում

Տեխնիկական առաջադրանքի հիման վրա կնքվում է պայմանագիրը և սկսվում է նախագծման աշխատանքները

03.

Նախագծում

Այս փուլում մենք հավաքագրում ենք տարածքի ֆունկցիոնալի հետ կապված ամբողջական ինֆորմացիան, որպեսզի ավտոմատացումը առավելագույն համապատասխանի տարածքի մնացած սարքերին ու կազմում ավտոմատացման նախագիծը:

04.

Տեղադրում և Մեկնարկ

Խելացի տան սարքերի տեղադրումը սկսվում է այս փուլում։ Սարքերի տեղադրումից հետո, մեկնարկում ենք ընդհանուր համակարգի աշխատանքը և հետևում ինչպես է աշխատում տարածքի ավտոմատացումը՝ իրականացնելով վերջնական շտկումները։

05.

Նախագծի Հանձնում

Մեր մասնագետը ներկայացնում է տարածքի ավտոմատացման հնարավորությունները, ցույց տալիս ինչպես են աշխատում առանձին սարքերն ու ընդհանուր համակարգը։

Հաճախ Տրվող Հարցեր

Ի՞նչ է խելացի տունը
Խելացի տունը ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած համակարգ է, որը թույլ է տալիս ավտոմատացնել տան տարբեր ֆունկցիաները, ինչպիսիք են՝ լուսավորությունը, ջեռուցումը, օդորակումը, անվտանգության համակարգերը և ժամանցի սարքերը։
Ի՞նչ սարքեր են ներառված խելացի տանը
Մենք առաջարկում ենք լուսավորության, ջեռուցման և օդորակման կառավարման համակարգեր, անվտանգության սարքեր (տեսախցիկներ, շարժման սենսորներ, ազդանշանային համակարգեր), ինչպես նաև աուդիո-վիդեո համակարգեր։ Բացի դա՝ մենք փորձում ենք ավտոմատացնել տան արդեն գոյություն ունեցող սարքերը՝ օրինակ հեռուստացույց, օդորակիչներ և այլն։
Ի՞նչպես է աշխատում խելացի տունը
Խելացի տունը կառավարվում է հեռախոսով, պլանշետով կամ ձայնային հրահանգներով։ Բոլոր սարքերը միացվում են մեկ միասնական հարթակին, որը հեշտացնում է դրանց կառավարումը։
Արժեքի մեջ ներառվա՞ծ է տեղադրումն ու կարգավորումը
Այո, մեր մասնագետները իրականացնում են համակարգի ամբողջական տեղադրումն ու կարգավորումը՝ ապահովելով արագ և որակյալ սպասարկում։
Ի՞նչպես է խելացի տունը խնայում էներգիա
Խելացի համակարգերը ավտոմատ կերպով կարգավորում են լույսերի, ջեռուցման և օդորակման գործառույթները՝ խնայելով էներգիա և նվազեցնելով ծախսերը։
Ինչքա՞ն ժամանակ է պահանջվում համակարգի տեղադրման համար
Տեղադրման ժամանակը կախված է տարածքի մեծությունից և ցանկալի ֆունկցիաներից, հիմնականում տևում է 7-10 օր։
x

Անվճար խորհրդատվություն

Եթե ցանկանում եք ստեղծել խելացի միջավայր կապվեք մեզ հետ

    hy